ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ի տղեկները կասկածել են Տարոն Մարգարյանի հնարավորությունների վրա

ՀՀԿ-ի տղեկները կասկածել են Տարոն Մարգարյանի հնարավորությունների վրա
27.12.2013 | 13:15

Երեկ տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը, որի ընթացքում լրագրողներին պարզապես արգելել են մտնել դահլիճ, ուր քաղաքապետ Տարոն Մարգարյանը թեկնածուական ատենախոսությունն էր պաշտպանում, առաջին հերթին վիրավորանք է` ուղղված հենց Տարոն Մարգարյանին: Մի կողմ թողնենք հարցը, թե ով է իրավունք տվել արգելել լրագրողների մուտքը մի տեղ, որի դռները բաց են եղել բոլորի առջև ու նաև այն, որ ՀՀԿ-ն, ի դեմս այդ աքլորացած տղաների, վաղվա հրեշներին է պատրաստում հասարակության համար:

Երեկ Տարոն Մարգարյանի հեղինակությանը վնաս են հասցրել այդ տղաները` իրենց արջի ծառայությամբ: Պարզից էլ պարզ է, որ եթե թաքցնում ես, ուրեմն ինչ- որ բան այն չէ: Ուրեմն կամ Տարոն Մարգարյանն ինքն է հոգացել, որ ՀՀԿ-ի տղեկները լրագրողների մուտքը խոչընդոտեն, կամ վերջիններս իրենք են որոշել ժեստ անել քաղաքապետին: Երկու դեպքում էլ մի պատասխան կարող է լինել. ատենախոսությունը կարող էր լրագրողների քննադատության թիրախ դառնալ, քանի որ այն, հնարավոր է, չէր համապատասխանում գիտական այդ աշխատանքի պահանջներին: Ուրեմն հարց` գիտեի՞ն այդ տղաները, որ Մարգարյանի ատենախոսությունը, ասենք, բանի պետք չէ: Մարգարյանը նրանց դժվար թե նման ցուցում տված լիներ: Կարելի է ենթադրել, որ կամ մեկ ուրիշն է ասել, կամ էլ պարզապես նրանք ինքնուրույն են գործել: Երկու վարկածի դեպքում էլ նույն կասկածն է` քաղաքապետը չէր կարող լավ թեզ գրել: Սա այն է, ինչ երեկ ցանկացել են ասել հանրապետական այդ տղաները և դա նրանք ասել են բավականին ուղիղ տեքստով: Հիմա Տարոն Մարգարյանը ումի՞ց պետք է բացատրություն պահանջի: Առավել ևս այն պարագայում, երբ ասել է. «Ես չունեի պատճառ, որպեսզի չցանկանայի լրագրողների ներկայությամբ պաշտպանել իմ թեզը»: Տարոն Մարգարյանը թույլ կտա՞, որ իր հնարավորությունների նկատմամբ կասկած ունեցող երիտասարդները անպատիժ մնան:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ